3 օգոստոսի 2020 - 10:24 AMT
SpaceX-ի Crew Dragon-ի անձնակազմը բարեհաջող Երկիր է վերադարձել

ՆԱՍԱ-ի աստղագնացներ Ռոբերտ Բենկենը և Դուգլաս Հերլին օգոստոսի 2-ի երեկոյան բարեհաջող վայրէջք են կատարել ջրի վրա՝ Մեքսիկական ծովածոցում, Ֆլորիդայի ափերի մոտ։ Նրանք տիեզերքում էին ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով։

Համացանցում հրապարակվել է SpaceX ընկերության տիեզերանավի վայրէջքի տեսագրությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհապաղ արձագանքել է՝ ողջունելով տիեզերագնացների բարեհաջող վայրէջքը։

Վերջին անգամ ամերիկացի տիեզերագնացները օվկիանոսի վրա տիեզերքից վայրէջք էին կատարել 45 տարի առաջ՝ 1975-ի հուլիսին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆլորիդայի ափերի մոտ սպասվում է «Իսայաս» հզոր փոթորիկը, որի ընթացքին ուշի ուշով հետևում է NASA-ն։ Տիեզերագնացներից Բենկենը հայտնել է, որ չեն լքի տիեզերակայանը քանի դեռ լավ վայրէջքը երաշխավորված չի լինի։

Մայիսի վերջին Իլոն Մասկին պատկանող SpaceX-ը դարձել էր առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ էր դուրս բերել տիեզերք։ Տիեզերք էին ուղարկվել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլին ու Ռոբերտ Բենկենը։

Photo. AP