3 օգոստոսի 2020 - 10:25 AMT
ՊՆ․ Գիշերը սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է

Օգոստոսի լույս 3-ի գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում է ՊՆ։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 95 կրակոց։

Հուլիսի 12-ից իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Պաշտոնական տվյալներով՝ սահմանային մարտերից հետո Ադրբեջանն ունի 13 զոհ, հայկական կողմը՝ 5։

Կոթիի ուղղությամբ մարտական դիրքերի հատվածում հակառակորդը կրակել է 2 անգամ, Զանգակատան մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ։

ՊՆ-ն հերքում է նաև օդային իրադրության մասին շրջանառվող տեղեկությունները։

Ադրբեջանամետ քարոզչությամբ զբաղվող ռուսական կայքերից մեկը գրել էր, որ թուրքական կործանիչներ են թռչել ՀՀ սահմանի մոտ։