3 օգոստոսի 2020 - 11:05 AMT
Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել

Օգոստոսի 1-ին Կանադայի Տորոնտո քաղաքում միջադեպ է եղել հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանատունը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների՝ միջադեպեր հրահրելու քաղաքականությունը, և կոչ անում հայերին զգոն լինել և չտրվել որևէ սադրանքի։

Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են։

ՀՀ ԱԳՆ-ն արտերկրի հայերին կոչ է արել չտրվել ադրբեջանցիների սադրանքներին և միջադեպերի դեպքում կապվել երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների և իրավապահ մարմինների հետ։