3 օգոստոսի 2020 - 15:31 AMT
Oգոստոսի 4-8-ը տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում՝ oգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով, 7-8-ը նույնքան կբարձրանա:

Երևանում՝ oգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +33-35 աստիճան։