3 օգոստոսի 2020 - 17:56 AMT
Ադրբեջանում խիստ կարանտինը կմեղմվի

Օգոստոսի 5-ից Ադրբեջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը կմեղմվի։ Կչեղարկվի միայն SMS հաղորդագրություններով և ծառայողական վկայականներով, ինչպես նաև հատուկ պորտալի միջոցով տնից դուրս գալու արգելքը։

Քաղաքացիներին կթույլատրվի այցելել լողափեր, որոնք Ադրբեջանի համապատասխան կառույցների կողմից կճանաչվեն համապատասխանող կարանտինային ռեժիմի պահանջներին, գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցները, որոնք կիրառվում են հունիսի 21-ից, թույլ են տվել կայունացնել սանիտարահամաճարակային իրավիճակը։

Հաշվի առնելով վարակի տարածման դինամիկան՝ Բաքվում և մի շարք շրջաններում մինչև օգոստոսի 31-ը հատուկ կարանտինային ռեժիմ կգործի, հանգստյան օրերին հանրային տրանսպրտը չի աշխատի, չեն աշխատի խոշոր առևտրի կենտրոններն ու մոլերը։ Կպահպանվի նաև զանգվածային միջոցառումների արգելքը։