5 օգոստոսի 2020 - 13:10 AMT
Փայլան. Ամեն ինչ պետք է անել՝ ամոքելու Բեյրութի ցավը

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Բեյրութում հզոր պայթյունին, գրել է, որ ամեն ինչ պետք է անել` ամոքելու Բեյրութի ցավը։

«Բեյրութում ահավոր աղետ է տեղի ունեցել: Ամեն ինչ պետք է անել՝ ամոքելու համար Բեյրութի ցավը»,- ասվում է Փայլանի գրառման մեջ

Նա նաև ավերածությունների լուսանկար է հրապարակել:

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը։ Հայ համայնքում կան զոհեր և վրավորներ։