8 օգոստոսի 2020 - 10:11 AMT
Orbiter-3 ԱԹՍ խոցած զինծառայողները պարգևատրվել են

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պարգևներ է հանձնել հուլիսի 18-ին հակառակորդի Orbiter-3 տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին:

Օգոստոսի 7-ին Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը:

Զորամասում կատարած շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ:

Հուլիսի 18-ի առավոտյան՝ ժամը 06:38-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի Orbiter-3 տիպի անօդաչու թռչող սարք: