Կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է ազդեցիկ լինել միայն 50-ից 60%-ի դեպքում, ինչը նշանակում է, որ առողջապահական միջոցառումների կարիքը շարունակելու է մնալ։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Անտոնի Ֆաուչին։
«Մենք չգիտենք` ինչ ազդեցություն կլինի։ Չգիտենք՝ դա 50% թե 60% կլինի։ Ես կցանկանայի, որ այն լիներ 75% և ավելի։ Բայց շանսերը, որ 98% ազդեցություն կունենանք, մեծ չեն, ինչը նշանակում է, որ չպետք է հրաժարվել հանրային առողջության մոտեցումներից»,- ասել է նա։
Օգոստոսի 8-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի 19,381,455 դեպք է հայտնաբերվել, մահացել է 721,409 մարդ, առողջացել՝ 11,741,100։