8 օգոստոսի 2020 - 13:01 AMT
Armenia Airways-ը սկսում է Երևան- Թեհրան չվերթերը

Օգոստոսի 25-ից Armenia Airways-ը սկսում է թռիչքները Երևան- Թեհրան-Երևան ուղղությամբ:

Ավիաընկերությունից հայտնում են, որ ուղևորների փոխադրումը կկատարվի պարետատան ցուցումների համաձայն:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում սահմանափակված են ավիաչվերթերը։ ՀՀ ժամանողները, որոշ բացառություններով, 14 օրով ինքնամեկուսանում են։