8 օգոստոսի 2020 - 14:32 AMT
Շաբաթն առաջնագծում․ Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 2800 կրակոց

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 2800 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1700 կրակոց: