8 օգոստոսի 2020 - 14:35 AMT
SpaceX-ը Պենտագոնի հետ պայմանագիր է կնքել

Գործարար Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերությունը $316 մլն-ի պայմանագիր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Բացի Space X-ից, Պենտագոնի հետ պայմանագիր է կքնել նաև United Launch Alliance-ը։ Դրա արժեքը կազմում է $337 մլն։

ULA-ն սպասարկելու է մինչև 2027-ը բաց թողնվելիք ազգային անվտանգության բոլոր արբանյակների 60%-ը, իսկ SpaceX-ը` 40%-ը։