8 օգոստոսի 2020 - 14:38 AMT
Չինաստանի հյուսիսում երկրորդ մարդն է մահացել ժանտախտից

Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզի երկրորդ բնակիչն է մահացել ժանտախտից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Մինչև 2020-ի տարեվերջ համաճարակաբանական վտանգին արձագանքման բարձր մակարդակ է հայտարարվել:

Օգոստոսի 6-ին նույն բնակատեղիում ևս մեկ մարդ էր մահացել ժանտախտից։ Նրա հետ շփվածները մեկուսացվել էին։