8 օգոստոսի 2020 - 17:28 AMT
Նախագահն իր անվանական ժամացույցներով պարգևատրել է մի խումբ զինծառայողների

Տավուշի մարզ այցելած նախագահ Արմեն Սարգսյանը մի խումբ զինծառայողների բարեխիղճ և պատասխանատվությամբ ծառայության համար պարգևատրել է Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով։

Աշխատանքային այցի ընթացքում Արմեն​ Սարգսյանը​ Տավուշի​ թեմի​ առաջնորդ​ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ​ այցելել​ է​ Չինարի​ սահմանամերձ​ գյուղ:​

Նա եղել է Չինարի​ի դպրոցում,​ որի շենքը զգալիորեն տուժել էր հրետակոծության հետևանքով, վնասվել էր նաև գույքը: Սարգսյանի​ որդիների նվիրատվությամբ դպրոցին հատկացվել են գույք​ (սեղաններ,​ աթոռներ,​ պահարաններ),​ ​ինչպես​ նաև​ համակարգչային​ տեխնիկա:​