27 փետրվարի 2009 - 20:04 AMT
Գարուն իր հայկական արմատների մասին. Ես պետք է գլուխ հանեմ իմ տոհմաբանական ծառից
2009թ. մարտի 22-ին Երեւանի «Կարեն Դեմիրճյան» ՄՀՀ համերգային դահլիճում համաշխարհային շրջագայության շրջանակներում կկայանա կանադացի երգիչ եւ երաժիշտ Գարուի միակ համերգը: Նա է համաշխարհային ճանաչում ստացած «Notre-Dame de Paris» մյուզիքլի Քվազիմոդոյի դերակատարը:

«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում կանադացի երգիչը իր հայկական արմատների մասին հարցին պատասխանել է, որ դեռեւս պիտի գլուխ հանի իր տոհմաբանական ծառից: «Համենայնդեպս, ես մեծ ուրախությամբ եմ առաջին անգամ ժամանելու Հայաստան»,- ասել է Գարուն:

Նախագիծն իրականացվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Արտաքին գործերի նախարարության, Մշակույթի նախարարության եւ ՀՀ կառավարության վարչակազմի աջակցությամբ: