2 ապրիլի 2009 - 11:25 AMT
Այվար Պոխլակը պաշտոնապես ներողություն է խնդրել Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի (ՖՀՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանից
ՖՀՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնաբանել է Էստոնիա-Հայաստան խաղի օրը Հայաստանի հավաքականի հետ տեղի ունեցած միջադեպը:

Ապրիլի 1-ին էստոնական մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ֆուտբոլի Էստոնիայի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոխլակը ՖՀՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին եւ մի շարք ֆուտբոլիստների մեղադրել է նախախաղային մարզման ժամանակ անվայելուչ պահվածքի մեջ: Արմեն Մինասյանը ճշգրտումներ է կատարել` մեկնաբանելով Պոխլակի հետ կապված միջադեպը:

«Դժվար է պատկերացնել, որ Ֆուտբոլի Էստոնիայի ֆեդերացիայի նախագահը կարող էր իրեն թույլ տալ նման ձեւով արտահայտվել, առավելեւս հաշվի առնելով այն փաստը, որ մենք հիանալի փոխհարաբերությունների մեջ ենք Ֆուդբոլի Էստոնիայի ֆեդերացիայի հետ: Իրականում ամեն ինչ այլ կերպ էր: Տալլին Հայաստանի հավաքականի ժամանումից հետո մեզ հայտնեցին, որ նախորդ օրը տեղացած անձրեւների պատճառով, հնարավոր է, հարկադրված կլինենք նախախաղային մարզում անցկացնել ոչ թե «Ա Լե Կոկ » մարզադաշտում, որն այնքան էլ լավ վիճակում չէ, այլ հարեւան արհեստական դաշտում: Սակայն, ինչպես եւ ծրագրված էր, տեղի ժամանակով 17:00-ին Հայաստանի հավաքականը ժամանեց «Ա Լե Կոկ» մարզադաշտ: Եղանակը բարենպաստ էր ողջ օրվա ընթացքում, իսկ մարզադաշտը նորմալ վիճակում էր մարզում անցկացնելու համար: Մեզ թույլ տվեցին մարզում անցկացնել, սակայն խնդրեցին ինչքան հնարավոր է քիչ մարզվել գնդակով: Մենք չհասցրեցինք դաշտ դուրս գալ, երբ տրիբունայից մեր պատվիրակության վրա մի մարդ հարձակվեց` հայհոյելով, բառացիորեն նա բղավում էր .«սրիկաներ, տականքներ», ինչպես մենք պարզեցինք այդ մարդը Ֆուտբոլի Էստոնիայի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոխլակն էր: Անտեսելով չհայհոյելու եւ իրեն պատշաճ պահելու մեր խնդրանքները` նա շարունակում էր իր հարձակումները ֆուտբոլիստների վրա: Վերջ ի վերջո ՖՀՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին հաջոցվեց հանգստացնել նրան, որից հետո մենք որոշեցինք թիմը դուրս բերել մարզադաշտից», - Մինասյանը մեջ է բերում ՖՀՖ-ի պաշտոնական կայքը:

Արմեն Մինասյանը նաեւ նշել է, որ անվայելուչ պահվածքի մեջ ՖՀՖ-ի հասցեին Պոխլակի մեղադրանքների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ողջ այդ տեղեկությունը դատարկ սուտ է: Հայտարարությունն այն մասին, որ Մենք Պոխլակին սպառնացել ենք մեր հավաքականների կրկին հանդիպելու դեպքում հաշվեհարդար տեսնել, սխալ է: Պոխլակը նույնիսկ տեղյակ չէ, որ մեր երիտասարական եւ կանանց հավաքականները մեկ խմբ ի մեջ են ընդգրկվել: Մենք նրանց համար շատ ջերմ ընդունելություն կկազմակերպենք, որպեսզի նա հասկանա, թե ինչ է նշանակում իսկական հյուրընկալությունը: Իսկ թե ինչպես պետք է հյուր ընդունել, մենք Հայատանում էստոնացիներին արդեն ցույց ենք տվել: Այդ միջադեպից հետո մեր էստոնացի գործընկերները ներողություն են խնդրել Պոխլակի այդ արարքի համար, ով հայտնի է իր ոչ համարժեք պահվածքով », -նշել է Մինասյանը:

Ֆուտբոլի Էստոնիայի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոխլակն Էստոնիայի եւ Հայաստանի միջեւ խաղը սկսելուց տաս րոպե առաջ ՖՀՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանից պաշտոնապես ներողություն է խնդրել իր «արարքի» համար: