7 ապրիլի 2009 - 13:00 AMT
Հավայան կղզիների նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 42-րդ նահանգը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հարազատ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 42-րդ նահանգը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Ներկայացուցիչների պալատի HR 192 բանաձեւով ապրիլի 24-ը հայտարարվել է «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:

«Հավայան կղզիների նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն արտացոլում է բոլոր ցեղասպանությունների հարցում ԱՄՆ ամուր եւ բարոյական կեցվաքծի օգտին ամերիկյան հանրության կողմից աճող աջակցությունը»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նահանգի ընդունած բանաձեւում ասվում է.«Շուրջ 1,5 մլն հայեր դաժանաբար սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Թուրքիան մինչ օրս շարունակում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ երբեք չմոռանալ մարդկության դեմ կատարված այդ սարսափելի ոճրագործությունների մասին»: