4 մայիսի 2009 - 20:17 AMT
Հրապարակվել է Աբովյանում կայանալիք ֆուտբոլային առաջնությանը Հայաստանի կանանց հավաքականի կազմը
Հայաստանի կանանց ազգային ընտրանու մարզչական շտաբը` Սամվել Ադամյանի գլխավորությամբ հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը, ովքեր կնախապատրաստվեն մայիսի 12-ից 16-ը Աբովյանում կայանալիք միջազգային ընկերական մրցաշարին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է կանանց հավաքականի մարզիչը, երկու առանցքային մարզիկներ` թիմի կապիտան Գայանե Կոստանյանը, ինչպես նաեւ Քրիստինե Ալեքսանյանը թիմին կմիանան առաջնությունից անմիջապես առաջ:

Հանդիպումները սպասարկելու են չորս մրցավար` երկու գլխավոր, երկու եզրային. գլխավոր մրցավարներ` Էլենի Կիրիու (Հունաստան), Կարոլինա Ռադզիկ-Յոհան (Լեհաստան), եզրային մրցավարներ` Պանայոտա Կուցումպու (Հունաստան), Կինգա Սենյուկ (Լեհաստան):

Հայաստանի ազգային հավաքական հրավիրված խաղացողների ընդլայնված ցանկը`

Դարպասապահներ`

Կարապետյան Աննա («Քոլեջ»)
Ներսիսյան Անի («Բանանց»)

Պաշտպաններ`

Խաչատրյան Արմինե («Բանանց»)
Թորգոմյան Մարիամ («Բանանց»)
Սայադյան Սյուզաննա («Քոլեջ»)
Թադեւոսյան Արմինե («Քոլեջ»)
Ղուկասյան Անի («Ֆուրման»)
Շահինյան Սոնա («Բանանց»)
Խաչատրյան Ալիսա («Քոլեջ»)

Կիսապաշտպաններ`

Կարապետյան Մարինե («Քոլեջ»)
Մանգասարյան Քրիստինե («Բանանց»)
Կարապետյան Լիլիթ («Բանանց»)
Հովհաննիսյան Լուսինե («Քոլեջ»)
Խանզադյան Վարդինե (««Բանանց»)
Պետրոսյան Աննա («Քոլեջ»)
Հակոբյան Քրիստինե («Բանանց»)

Հարձակվողներ`

Դավթյան Էլեոնորա («Ֆուրման»)
Ստեփանյան Մարիամ («Բանանց»)
Ալեքսանյան Քրիստինե («Հոմենմեն», Լիբանան)
Կոստանյան Գայանե («Հոմենմեն», Լիբանան)
Եփրեմյան Հռիփսիմե («Քոլեջ»)

Հանդիպումների օրացույցը`

12.04.05 Էստոնիա - Հայաստան
14.05.09 Ղազախստան - Էստոնիա
16.05.09 Հայաստան - Ղազախստան

Հանդիպումները կմեկնարկեն երեւանյան ժամանակով ժամը 16:00-ին: