27 մայիսի 2009 - 13:10 AMT
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Վիգեն Չիտեչյանը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Չիտեչյանը նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Ավետ Ադոնցը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: