4 հուլիսի 2009 - 20:17 AMT
Ընտրությունների վերջնական արդյունքները. Լեւոն Անանյանը Հայաստանի Գրողների միության նախագահն է
Հայտնի են դարձել Հայաստանի Գրողների միության նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն Լեւոն Անանյանը 199 «կողմ» ձայներով վերընտրվել է Հայաստանի Գրողների միության նախագահի պաշտոնում:

Ռազմիկ Դավոյանի օգտին քվեարկել է Գրողների միության 30 ներկայացուցիչ:


Գրող Ռազմիկ Դավոյանը նախնական տվյալներով ստացել է 29 ձայն, Լեւոն Անանյանը` 267, ավելի ուշ 70 ընտաթերթիկներ անվավեր են ճանաչվել: