30 հուլիսի 2009 - 18:47 AMT
Կյանքի 66-րդ տարում վախճանվել է հայ գրող Արմեն Մարտիրոսյանը
66 տարեկան հասակում վախճանվեց 70-ականների գրական սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկը` բանաստեղծ, արձակագիր Արմեն Մարտիրոսյանը: Նա իր շուրջ մեկ տասնյակ գրքերով, մասնավորապես` «Բանաստեղծություններ», «Թռչուններ», «Շարակնոց», «Սիրո Շղթա», «Ներաշխարհի լռություն» բանաստեղծական ժողովածուներով եւ «Մազե կամուրջ» եռահատոր վիպերգությամբ արդեն ճշտել էր իր տեղն ու դերը ժամանակակից գրականության մեջ, բայց նրա սերնդակիցները, ընթերցողները դեռեւս շատ սպասելիքներ ունեին նրանից:

Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից շատերը թարգմանաբար լույս են տեսել տարբեր լեզուներով` ընդլայնելով տաղանդավոր բանաստեղծի ճանաչման սահմանները:

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` հուլիսի 31-ին, ժամը 12-ից 14-ը: