16 սեպտեմբերի 2009 - 15:40 AMT
«Կասպերսկու Լաբորատորիան» շահագրգռված է ակտիվ մասնակցություն ունենալ հայկական շուկայում
Աշխարհի խոշորագույն հակավիրուսային ընկերություններից մեկի` «Կասպերսկու Լաբորատորիայի» հիմնադիր եւ սեփականատեր Եվգենի Կասպերսկու այցը Երեւան կապված չէ հայկական կառավարական եւ կոմերցիոն կայքերի «խափանման» հետ: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Եվգենի Կասպերսկին: Նա նշել է, որ «Կասպերսկու Լաբորատորիան» կարող է համագործակցել երկրի կառավարության հետ այս ուղղությամբ, սակայն դա չէ Հայաստան կատարած նրա այցի պատճառը:

Եվգենի Կասպերսկին նշել է, որ «Կասպերսկու Լաբորատորիան» շահագրգռված է ակտիվ մասնակցություն ունենալ հայկական շուկայում, ինչպես նաեւ հայկական բուհերում կրթական ծրագրերի իրականացման ոլորտում` տեղեկատվական անվտանգության սեփական մեթոդների կիրառմամբ:

Անցած երկու ամսում հաճախակի են դարձել հարձակումները հայկական կառավարական եւ կոմերցիոն կայքերի վրա, որի արդյունքում «կոտրվել են» բազմաթիվ ռեսուրսներ, այդ թվում նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքը: