2 դեկտեմբերի 2009 - 20:16 AMT
Ուժի մեջ է մտել ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը
Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարա-փրկարարական մարմինների եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը 2008թ. սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կայացած գագաթաժողովի ժամանակ ստորագրվել է ՀԱՊԿ մեջ մտնող երկրների նախագահների կողմից:

Փաստաթղթի համաձայն, կադրերի պատրաստումն իրականացվելու է ինչպես վճարովի, այնպես էլ նպաստային ու անհատույց հիմքի վրա:

Ուսուցումը կարող է կազմակերպվել հատուկ ֆակուլտետներում, կուրսերում, խմբերում առանձին, եւ ընդունող երկրի իրավապահ, հակահրդեհային, վթարա-փրկարարական մարմինների ու հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համատեղ, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ ՏՕՄՀԿ-ն: