7 փետրվարի 2002 - 23:30 AMT
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՆՐԱ ԱՆՈՒՆԸ
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդները այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որտեց իրենց վրդովմունքն են հայտնում «հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի անունը վարկաբեկելու իշխանությունների փորձերով»: Նրանք այդպիսի փորձ են անվանում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ երեւանյան մի շարք ԶԼՄ-ներում հաղորդագրություն եղավ, 1999 թվականին ահաբեկիչների կողմից սպանված, վարչապետ Վազգեն Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Հաղորդվում էր, որ նա կակածվում է 1996 թվականի սեպտեմբերին հակակառվարական ցույցի մասնակիցներին ծեծեի ենթարկելու մեջ: Գլխավոր դատախազությունը հերքել է այդ տվյալները, ընդգծելով, որ գործը հարուցվել է ոչ թե կոնկրետ անձի դեմ, այլ կատարված հանցագործության փաստի վերաբերյալ: Հայտնի է, որ գործի նյութերում կան վկաների ցուցմունքներ` ծեծին Վազգեն Սարգսյանի անմիջական մասնակցության վերաբերյալ: Սակայն, դատախազության մամլո ծառայությունը հաղորդել է, որ քննությունը չունի ծանրակշիռ ապացույցներ տեղի ունեցածին Սարգսյանի մասնակցության մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: