21 հունվարի 2010 - 12:49 AMT
Երեւանում կայացավ 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը
Հունվարի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրում կայացավ մշակույթի ոլորտում 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը:

Գրականության ու հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակի արժանացավ Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը:

Երաժշտության ոլորտում պետական մրցանակի արժանացավ Երվանդ Երկանյանի «Քրոնիկոն» ստեղծագործությունը:

Քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում Հայաստանի Պաշտպանության նախարարության նոր վարչական շենքի նախագծի համար պետական մրցանակ ստացավ ճարտարապետների հեղինակային խումբը` Ստեփան Նազարյան, Լեւոն Քրիստափորյան, Հայկ Այվազյան, Վահանդուխտ Եգերյան, Գրիմա Հովսեփյան, Ալբերտ Հայրապետյան եւ խմբի ղեկավար Գրիգոր Ազիզյան:

Մրցանակի արժանացավ նաեւ «Հայ արվեստի պատմություն» կատալոգը ստեղծած հեղինակային խումբը` Արարատ Աղասյան, Մուրադ Հասրաթյան, Վիգեն Ղազարյան, Հրավարդ Հակոբյան: