23 նոյեմբերի 2001 - 23:25 AMT
ԵՐԵՎԱՆԻ ՕՊԵՐԱՅԻ ԹԱՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՆՏՈՆԻՈ ՎԻՎԱԼԴԻԻ «ՏԻԳՐԱՆ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի պրեմիերայով ավարտվեց Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարություններին նվիրված մշակութային ծրագիրը: Մեծ հայ թագավոր Տիգրան Երկրորդին իրենց ստեղծագործություններն են նվիրել 19 կոմպոզիտորներ, որոնց թվում են Սկարլատին, Հենդելը, Գլյուկը եւ ուրիշները: Վիվալդիի «Տիգրան» օպերան ներկայացվել է ընդամենը մեկ անգամ Հռոմում 1724 թվականին կոմպոզիտորի կողմից: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, վերածննդի ժամանակաշրջանի գլուխ-գործոցի պարտիտուրան գտել է թեհրանցի երաժշտասեր Մարիցա Սանոսյանը, որն այն հայտնաբերել է իտալական Տորինո քաղաքի համալսարանի գրադարանում: 1995 թվականին Սանոսյանը օպերայի երկրորդ գործողոության պարտիտուրան բերեց եւ փոխանցեց պատմական գիտությունների թեկնածու Վարդան Գրիգորյանին: Օպերայի մնացած գործողությունները չեն պահպանվել: Երեկ օպերան ներկայացվել է հայ հանդիսատեսի դատին: Երեւանի Օպերայի ու Բալետի Ակադեմիական Թատրոնի նվագախումբը ղեկավարել է Կարեն Դուրգարյանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: