24 մայիսի 2010 - 11:25 AMT
Սերժ Ավեդիքյանը «Ոսկե արմավենու» է արժանացել անիմացիայի համար

Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը 63-րդ Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել կարճամետրաժ «Շան կյանքը» ֆիլմի համար: Դա անիմացիոն ֆիլմ է, որը պատմում է Օսմանյան կառավարության կողմից թափառող շներին Կոստանդնուպոլսից դուրս բերելու և Մարմարի ծովում գտնվող անմարդաբնակ կղզի տեղափոխելու մասին: Մրցանակը հանձնել են Ատոմ Էգոյանն ու Միշել Ռոդրիգեսը, PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագորղ Ժան Էքիյանը:

Ըստ հեղինակի, դա փոխաբերական իմաստ ունեցող ֆիլմ է, որը պատմում է հայերի ճակատագրի մասին Օսմանյան կայսրությունում: «Ես ֆիլմեր եմ նկարահանում պատմության համար, որպեսզի չխզվի կապը իմ պապի և իմ երեխաների միջև»,-մրցանակի հանձնման արարողության ժամանակ ասել է Ավեդիքյանը:

Շան կղզու մասին պատմությունը նկարագրված է ֆրանսահայ գրող Վահե Քաչայի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Դաշյունն այգում» վեպում: 1910 թվականին կղզի է տեղափոխվել շուրջ 30 հազար թափառող շուն: