24 մայիսի 2010 - 21:19 AMT
ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը

ԼՂՀ ԿԸՀ տվյալների համաձայն, ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների ընտրաթերթիկների հաշվարկի արդյունքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը հավաքել է 29252 (46.4%), Արցախի Դեմոկրատական կուսակցությունը` 18017 (28.6%), ՀՅ Դաշնակցությունը` 12728 (20,2%), իսկ Կոմունիստական կուսակցությունը` 3054 (4.8%) ձայն: Այդ մասին հայտնել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի աղբյուրը Ստեփանակերտից: Դրա հետ մեկտեղ Սերգեյ Նասիբյանը նկատել է, որ քվեարկության վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում: