31 մայիսի 2010 - 14:50 AMT
Վերսալում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար

Մայիսի 30-ին Հայ վետերանների ասոցիացիայի նախագահ Էնթոնի Բախտիկյանի և Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դե Մազյերի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում Հաայստանի դեսպան Շառլ Ազնավուրը անցկացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:

«Մենք այստեղ ենք ոչ թե վրեժի, այլ միայն արդարություն խնդրելու համար»,-ասել Բաղդիկյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ղեկավարությանը, որն առաջիններից է ընդունել Հայոց ցեղասպանությունը: