18 հունիսի 2010 - 17:35 AMT
ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամից Թաջիկստանին $70 մլն կհատկացվի

Հունիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ԵվրԱզԷս Հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) Խորհրդի` Հիմնադրամի մասնակից Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թաջիկստանի և Հայաստանի ֆինանսների նախարարների կազմով նիստում հաստատվեց Թաջիկստանի Հանրապետությանը $70 մլն` 1% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 20 տարի մարման ժամկետով հատկացնելու մասին որոշումը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ին Զարգացման եվրոպական բանկի (ԶԵԲ) մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության մեջ:

Տվյալ որոշումը ՀՃՀ Խորհուրդն ընդունեց , դիտարկելով և հավանություն տալով ԶԵԲ` որպես ՀՃՀ միջոցների կառավարողի եզրակացությանը` ՀՃՀ միջոցներից նշված ֆինանսական (կայունացնող) վարկը ստանալու` Թաջիկստանի հայտի վերաբերյալ: Վարկի հիմնական նպատակը սոցիալական սեկտորների (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն) բյուջետային ֆինանսավորման ծրագրված մակարդակով աջակցությունն է: