1 հոկտեմբերի 2010 - 16:07 AMT
Կարեն Զադոյան. Գյումրիում կարող է բացվել ռազմահայրենասիրական կադետական կորպուս

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հայերի և կազակների համագործակցությունը շարունակվի և ամրապնդվի, սակայն շատ բան կախված է Հայաստանի պետական կառույցներից»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Կազակական զորքերի մեծ եղբայրության ատաման, Կենտրոնական կազակական զորքերի ատաման, ՌԴ նախագահին առնթեր կազակության գործերի խորհրդի միջազգային կապերի բաժնի անդամ Վալերի Նիկիտինը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին հայերի և կազակների հետագա համատեղ նախագծերի մասին: Նա անհրաժեշտ է համարել, որ Հայաստանում ռազմահայրենասիրական կադետական կորպուս բացվի երեխաների համար: «Կարևոր չէ, նրանք սպաներ կդառնան թե ոչ, գլխավորն այն է, որ նրանք դառնան իրենց երկրի արժանի հայրենասերները»,-նշել է նա:

Իր հերթին Հայ կազակների միավորման ատաման, գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը հայտնել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկել է կադետական կորպուս բացել քաղաքում: