1 հոկտեմբերի 2010 - 19:23 AMT
Ազատազրկման 150 օր և 30 հազար ֆրանկ՝ այսպես Շվեյցարիայի դատարանը պատժեց թուրքերին Հայոց ցեղասպանությունը հերքելու համար

Շվեյցարիայի դաշնային դատարանը ուժի մեջ է թողել երեք թուրքերի դատավճիռը, որոնք հրապարակայնորեն հայտարարում էին թե Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է: Ալի Մերջանը, Հասան Քեմալը և Էթեմ Քայալը դատապարտվեցին 150 օր բանտարկության, ինչպես նաև ստիպված էին 30 հազար ֆրանկ տուգանք վճարել, հայտնում է swissinfo.ch-ն: