16 հոկտեմբերի 2010 - 12:00 AMT
Սերժ Սարգսյանը շնորհավորում է Գորիսի բնակիչներին քաղաքի 140-ամյակի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Գորիս քաղաքի օրվա տոնակատարություններին: Հոկտեմբերի 16-ին Սյունիքի արդյունաբերական կենտրոն Գորիսը նշում է իր 140-ամյակը: Տոնակատարության և նախագահի այցի կապակցությամբ Գորիսի բնակիչները հյուրասիրություն են պատրաստել բարձրաստիճան հյուրերի համար:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Գորիսից, ՀՀ նախագահը, շնորհավորում է քաղաքի բնակիչներին՝ շրջելով քաղաքի կենտրոնական փողոցով: