28 հոկտեմբերի 2010 - 16:56 AMT
Նոր ատոմային էներգաբլոկների շինարարությամբ Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի 5 մլրդ դոլարի

Հայաստանում գործում է շուրջ 1400 ռուս-հայկական ընկերություն համատեղ կապիտալով, լրագրողներին «EXPO-RUSSIA Armenia 2010» երրորդ ամենամյա ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:

Նրա խոսքերով, նոր ատոմային էներգաբլոկների շինարարությամբ Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի 5 մլրդ դոլարի:

Իր հերթին«Ատոմէներգանախագիծ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Սերգեյ Ելֆիմովն ասել է, որ «Ատոմէներգանախագիծ» ԲԲԸ-ն պատրաստ է առաջարկել իր ծառայությունները հայկական նոր ԱԷԿ-ի շինարարության համար: