2 նոյեմբերի 2010 - 15:58 AMT
Կարեն Բեքարյան. Աստրախանի հռչակագրի ստորագրումը չի հակասում Հայաստանի ազգային շահերին

Աստրախանի հռչակագրի ստորագրումը չի հակասում Հայաստանի ազգային շահերին, քանի որ Երևանը շահագրգռված էր մեղմացնել լարվածությունը շփման գծում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «Ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում Աստրախանի հռչակագրի ստորագրումը, քանի որ այն հղում է անում Մայնդորֆի հռչակագրին, որտեղ ասվում է փոխգործակցության մեխանիզմների ապահովման անհրաժեշտության մասին: Միակ բացասական փաստարկը կարելի է համարել այն, որ հռչակագրի տակ բացակայում է Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչի ստորագրությունը»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, Վաշինգտոնի ու Բրյուսելի արձագանքը այդ հռչակագրի ստորագրմանը վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջև գոյություն ունեն որոշակի պայմանավորավծություններ ու հավասարակշռություն: