5 մարտի 2011 - 16:37 AMT
Սոչիում Մեդվեդևը և Ալիևը դահուկ են քշել, Սարգսյանն ընտրել է ձյունագանցը

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագաները պաշտոնական բանակցություններից հետո շփվում են ոչ ֆորմալ մակարդակում: Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը թեյ են խմել Կրանսայա Պոլյանայի լեռնադահուկային լանջի սրճարանում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Ընդ որում, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները դահուկ են քշել, իսկ Սարգսյանը նախընտրել է ձյունագնացը: Դրանից հետո սկսվել է աշխատանքային ճաշ:

Այս տարվա մեջ նախագաների առաջին եռակողմ հանդիպումը կազմակերպվել է ՌԴ նախագահի նախաձեռնությամբ: Հանդիպման հիմնական թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: