7 մարտի 2011 - 10:46 AMT
Իտալիայի ու Շվեդիայի ԱԳ նախարարները կողմ են Թուրքիայի անդամակցությանը Թուրքիային

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի և նրա իտալացի պաշտոնակից Ֆրանկո Ֆրատտինիի հետ:

Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան ավելին չի ակնկալում, քան տրամադրվել է այլ երկրների: «Մենք նմանատիպ մոտեցում ենք ակնկալում նաև մեր հարցում, նման դիրքորոշում ենք ակնկալում ԵՄ բոլոր երկրներից և հուսով ենք, որ մեր բարեկաների ջանքերի շնորհիվ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը չի կասեցվի և մեր առջև կբացվեն հեռանկարներ»,-ասել է նա:

Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատտինին հիասթափություն է հայտնել Եվրոպայի երկակի չափանիշների առնչությամբ: «Մենք տեսնում ենք, որ երբ խոսքը գնում է Թուրքիայի մասին, Եվրոպան դրսևորում է իր չկամությունը: Մենք ամեն ինչ կանենք փոխելու համար այդ իրավիճակը»: Նրա շվեդացի պաշտոնակից Կարլ Բիլդտը հավելել է, որ «եթե Եվրոպայի դռները փակվեն ԵՄ նոր անդամների համար, ապագայում դա կարող է արգելք հանդիսանալ նաև այլ հնարավորությունների համար: Մենք սատարում ենք Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին»,-հայտնում է TRT Russian-ը: