12 ապրիլի 2011 - 19:51 AMT
Էլեն Գրիգորյանը Եվրոպայի ծանրամարտի փոխչեմպիոն դարձավ

Կազանում Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ապրիլի 12-ին ելույթ ունեցան մինչև 53կգ քաշային կարգի ծանորդները:

Էլեն Գրիգորյանը «երկամարտի» արդյունքներով 195կգ բարձրացրեց և Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ:

Հայ ծանրորդը «հրում» վարժությունում հաջողությամբ իրացրեց իր բոլոր երեք մոտեցումները և կարողացավ 110կգ բարձրացնել` նվաճելով փոքր արծաթե մեդալ:

Գրիգորյանը երկրորդն էր նաև «պոկում» վարժության մեջ` բարձրացնելով 85կգ:

Այս քաշային կարգում 202կգ ցուցանիշով Եվրոպայի չեմպիոն դարձավ Այլին Դասդելենը (Թուրքիա):