15 ապրիլի 2011 - 15:58 AMT
Տեղի ունեցավ «Բամբիռ» խմբի «Armenian scotch» ձայներիզի շնորհանդեսը

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ առաջին սերնդի «Բամբիռ» խմբի «Armenian scotch» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակում զետեղված են խմբի առաջին և երկրորդ սերնդի 30-ամյա գործունեության ընթացքում ստեղծած աշխատանքները:

«Armenian Scotch»-ը «Բամբիռ»-ի 4-րդ ձայներիզն է, որը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140 և շոտլանդացի հանրահայտ բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի 250-ամյակներին: Ձայներիզում տեղ են գտել երկու բանաստեղծների ստեղծագործությունները, 18 երգերից 17-ի երաժշտությունը տարբեր տարիներին գրել է Գագիկ Բարսեղյանը (Ջագ):

Ըստ Գագիկ Բարսեղյանի, երգաշարը կարծես մի բեմախաղ լինի և այդ բեմախաղը անուն ունի` Հայ-շոտլանդական, կամ պարզապես “Armenian scotch”:

Ձայնագրությունը կատարվել է «Նարեկացի» արվեստի միության ստուդիայում, իսկ տպագրվել է ԱՄՆ-ում` 1000 օրինակով, գինը` 7000 դրամ:

Սկավառակը թողարկվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Նարեկացի» արվեստի միության, «Բամբիռ» մշակութային ՀԿ-ի և «ԴԻ ՋԻ Կոնտակտ» ընկերության աջակցությամբ: