Նոր բջջային LeafSnap ծրագիրը ճանաչում է ցանկացած տերև, որն օգտագործողը լուսանկարում է։ Ծրագրում կա տերևների լուսանկարների շտեմարան: Այն պարունակում է տերևների, ծաղիկների, մրգերի, սերմերի և ծառերի կեղևների բարձրորակ և գեղեցիկ նկարներ։
Այս պահին ծրագիրը պարունակում է միայն հյուսիսարևելյան ԱՄՆ-ի բուսականությունը, ծրագրավորողներն աշխատում են իրենց շտեմարանը համալրելու ուղղությամբ։
Այս ծրագիրն օգնում է նաև ճանաչել և սովորել բույսերի անունները։ LeafSnap-ը մշակվում է Կոլումբիայի, Մերիլենդի և Սմիթսոնի համալսարանների համատեղ աշխատանքի արդյունքում։
Այս ծրագիրն առաջիկայում անվճար հասանելի կլինի Apple Store-ում և Android market-ում։