Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղ, որտեղ հանդիպել է տեղի բնակչության հետ եւ քննարկել գյուղում իրականացվող աշխատանքների ընթացքը:
Հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդության հիմնախնդիրներին:
Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղի վերածնունդը անհնար է առանց տեղում երիտասարդների հարցերի արդյունավետ լուծման: Հակառակ դեպքում գյուղերից քաղաք արտահոսքն անխուսափելի կլինի, ինչն էլ իր հերթին բացասաբար կազդի արցախյան գյուղի զարգացման վրա:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել տեղում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ, հաղորդում է Արցախի հանրապետության ղեկավարի մամլո ծառայությունը: