2 հուլիսի 2011 - 17:43 AMT
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը մտել է ՀՅԴ նոր բյուրոյի կազմի մեջ

Հուլիսի 1-ին Ծաղկաձորում իր աշխատանքներն ավարտեց ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովը ։ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստը գումարվեց 24 հունիսի 2011թ.-ին Երևանում, այնուհետև ժողովն իր աշխատանքները շարունակեց Ծաղկաձորում։ Օրակարգի բոլոր հարցերի քննարկումից հետո ժողովը ընտրեց 2011-2015 քառամյակի ՀՅԴ բյուրո հետևյալ կազմով. Վիգեն Բաղումյան, Դավիթ Լոքյան, Վահան Հովհաննեսյան, Հրանտ Մարգարյան, Լևոն Մկրտչյան, Մկրտիչ Մկրտիչյան

Մարիո Նալպանտյան , Գեորգի Պետրոսյան, Հակոբ Տեր Խաչատուրյան:

Հուլիսի 2-ի իր առաջին լիագումար նիստում, ՀՅԴ բյուրոն ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին, հաղորդում է ՀՅԴ մամլո դիվանը: