22 հուլիսի 2011 - 19:12 AMT
Ավտոմեքենայի վթարի արդյունքում մահացել է երկու զինծառայող

Հուլիսի 22-ին Վայոց ձորի մարզի Սերս գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանաքով մահացել է երկու զինծառայող, մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վանասվածքներ: Դեպքի մանրամասները ճշտվում են, և դրանց մասին կհաղորդվի հաջորդիվ, հաղորդում է պաշտպանության նախախարության մամլո ծառայությունը: