29 սեպտեմբերի 2011 - 10:11 AMT
ԵՄ-ը պարզեցնում է արտոնագրի ռեժիմը Թուրքիայի հետ

Եվրախորհրդարանում կայացած նիստի արդյունքում Թուրքիայի հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին որոշում է ընդունվել: Նիստի աշխատանքին մասնակցել է նաև եվրոպական գործերի գծով թուրքական նախարար Էգեմեն Բագիշը: Նիստում քննարկվել են Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարները:

Ամփոփելով նիստի արդյունքները` ԵՄ ներքին հարցերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը հայտնել է, որ Եվրամիությունը կարող է պարզեցնել Թուրքիայի հետ արտոնագրի ռեժիմը: «Մոտ ժամանակներս թուրքական ուսանողների և գործարարների համար «մուլտիվիզա» ստանալու արտոնագրային ընթացակարգերը կպարզեցվեն»,- նշել է նա: