12 հոկտեմբերի 2011 - 13:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գոնսալեսը կարգադրություն է ստացել Իռլանդիա-Հայաստան խաղում օգնել իռլանդացիների՞ն

Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտնում է, որ երկուշաբթի օրը նրա գրասենյակ այցելել են Սլովակիայի ֆուտբոլի մի շարք պատասխանատու անձիք, որոնք հայտնել են, որ տիրապետում են Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային խաղի սպասվելիք դատավարության շուրջ կարևոր տեղեկատվության:

Ըստ նրանց, կան կասկածներ, որ իսպանացի դատավոր Իտուռալդե Գոնսալեսը ստացել է կարգադրություն հանդիպումն այնպես վարելու, որ իռլանդացիներն անցնեն հաջորդ փուլ: Պատճառը բացատրվում էր նրանով, որ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտք է Իռլանդիայի հավաքականին 2010թ-ի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու ճանապարհին, Ֆրանսիայի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած անարդարության համար: Այդ խաղի ժամանակ ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին ակնհայտորեն ձեռքով խաղալուց հետո էր փոխանցում կատարել գոլի հեղինակ դարձաձ Վիլյամ Գալասին:

Այս մասին Գրիգորյանը փորձել է տեղյակ պահել երեկվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, սակայն ապարդյուն, քանի որ նրանց բջջայիններն անջատված են եղել, PanARMENIAN.Net –ին հաղորդում է Գրիգորյանը:

Իռլանդիա-Հայաստան հանդիպուման ժամանակ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Ռոման Բերեզովսկուն, մինչդեռ իռլանդացի հարձակվող Սայմոն Կոքսն ինքն էր ձեռքով խաղացել: Իռլանդացիները հաղթեցին 2:1 հաշվով և դուրս եկան խմբային փուլից:

ՖՈՏՈՇԱՐՔ