25 նոյեմբերի 2011 - 16:41 AMT
Դեկտեմբերի 1-ին Տորոնտոյում կմեկնարկի «Նուռ» կինոփառատոնը

Դեկտեմբերի 1-ին Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկելու է թվով 6-րդ «Նուռ» կինոփառատոնը (Pomegranate Film Festival): Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվում են հայ կամ օտարազգի ռեժիսորների այն ֆիլմերը, որոնք տարբեր կերպով առնչվում են Հայաստանին: Այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված են պրոդյուսեր Սիլվա Բասմաջյանը, կինոռեժիսոր և կինոօպերատոր Նորայն Կասպարը և դերասանուհի Արսինե Խանջյանը:

Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են վավերագրական, կարճամետրաժ և գեղարվեստական ֆիլմեր: Ցուցադրվելու են Հայաստանից և Սփյուռքից ամենաբազմազան ֆիլմերը, այդ թվում և այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայ-թուրքական կինոպլատֆորմի», մրցութային ֆիլմերը («Գալաթա», «Վանա ծովուն արշալույսը» և այլն): Փառատոնի մասնակիցների թվում է նաև ամերիկացի ռեժիսոր Բրեյդեն Քինգի «Այստեղ» (Here) ֆիլմը:

Փառատոնը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 4-ը, կազմակերպիչն է Կանադայի «Համազգային» կենտրոնը: