22 դեկտեմբերի 2011 - 19:48 AMT
Մեթյու Բրայզան հույս ունի, որ ԱՄՆ Սենատը կհաստատի իր թեկնածությունը Բաքվում դեսպանի պաշտոնում

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հույս ունի, որ ԱՄՆ Սենատը կհաստատի իր թեկնածությունը Բաքվում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է day.az-ը:

«Ամերիկայում մարդկանց համար շատ դժվար է հասկանալ այստեղի իրադրությունը: Հուսով եմ, որ նրանք, ովքեր հանդես են գալիս իմ թեկնածության դեմ, կվերլուծեն իրավիճակն ու օբյեկտիվ որոշում կկայացնեն»,- ասել է Բրայզան:

Նրա խոսքով` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ինքը երբեք ոչ օբյեկտիվ դիրքորոշում չի զբաղեցրել, ուստիև չի հասկանում, թե ինչու են հայերը հանդես գալիս Ադրբեջանում իր դեսպան նշանակվելու դեմ:

Դեկտեմբերի վերջին Բրայզան ավարտում է իր առաքելությունն Ադրբեջանում: