26 դեկտեմբերի 2011 - 14:45 AMT
Շախմատի ԱԱ. 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Վիետնամի հետ

Դեկտեմբերի 26-ին աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 8-րդ նախավերջին փուլում կխաղա Վիետնամի հավաքականի հետ:

Արդեն հայտնի են թիմերի կազմերը: Առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանը կխաղա Նգուեն Լե Տխաոյի հետ, Լիլիթ Մկրտչյանը՝ Թխի Բաո Հոանգի հետ, Մարիա Կուրսովան կհանդիպի Թխի Մաի Նգուենի, իսկ Նելլի Աղինյանը՝ Թխի Նխու Հոանգի հետ:

Հայաստանի հավաքականը 6 թիմային միավորով 7-րդ տեղում է, իսկ Վիետնամը 8 միավորով՝ 5-րդ տեղում: Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 27-ին: