Օսմանյան Թուրքիայում հայերի տեղահանման նախաձեռնողն եղել է Գերմանիան

PanARMENIAN.Net - Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան Թուրքիայում հայերի տեղահանման նախաձեռնողն եղել է կայզերական Գերմանիան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է թուրքաբան, Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, ՄՊՀ պրոֆեսոր Միխաիլ Մեյերը: Նրա խոսքերով, դա արվել է Անտանտի ուշադրությունը Արեւմտյան ճակատից, որտեղ Գերմանիան պարտություն էր կրում, շեղելու համար: «1915 թվականին իրավիճակը Թուրքիայի արեւելյան վիլայեթների հայ բնակչության օգտին չէր: Մի կողմից` քրդերն ու չերքեսները, որոնք արտաքսում էին հայերին գյուղերից, մյուս կողմից` երիտթուրքերի կառավարության քաղաքականությունը, որը հորդորում էր այդ արտաքսումը եւ մեղադրում հայերին ռուսամետ կողմնորոշման համար: Այս ամենը պատճառ հանդիսացավ Արեւմտյան Հայաստանի բնակչության կեսի զանգվածային արտաքսման եւ ոչնչացման համար»,-ասել է Մեյերը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ «եթե երիտթուրքերը ցանկանային ընդհանրապես ոչնչացնել հայ ազգը, ապա նրանք ոչ մի հայ չէին թողնի Ստամբուլում, Իզմիրում եւ Արեւմտայն Անատոլիայի մյուս խոշոր քաղաքներում»: «Սակայն հայեր այնտեղ մնացին, ճիշտ է մտավորականությունից բացի, որն իրոք ոչնչացվեց»,-ասել է Մ.Մեյերը:



«Եթե դատենք ըստ արխիվային նյութերի, ապա ռուսամետության համար հայերին ուղղված մեղադրանքներն, մեղմ ասած, չափազանցված են: Հայ բնակչության հիմնական մասը բնակվում էր գյուղերում եւ բավականին օրինապաշտ էր: Հայկական ջոկատների մասնակցությունը Կովկասյան ճակատին ռուսական բանակի կազմում մեծ չի եղել` իմ հաշվարկներով հայերի թիվը կազմել է շուրջ 3 հազար հոգի: Համաձայնեք, որ սա այն թիվը չէ, որով կարելի է պատճառաբանել ռուսամետությունը»,-գտնում է թուրքագետը:



Այնուամենայնիվ, պրոֆեսոր Մեյերը համաձայն է, որ 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն էին: 20 դարի սկզբին ուղղակի չկար «ցեղասպանություն» տերմինը, բայց որ դա ցեղասպանություն է եղել, ոչ մի կասկած չկա: Բանը թվերը չեն, այլ փաստն ինքնին: Եթե հիշաում եք, 1919 թվականին Սատմբուլում սկսվեց Անտանտի կողմից կազմակերպված երիտթուրքերի կառավարության դեմ դատավարությունը: Այնտեղ առաջին անգամ հնչեցին մի ողջ ազգ արտաքսելու եւ ոչնչացնելու վերաբերյալ մեղադրանքները: Սակայն պատժվեցին երկրորդական պաշտոնյաները, ուղղակի կատարողները»,-ընդգծել է Մ.Մեյերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---