Բելգիայի օդանավակայանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով այրվել են երկու հայկական Ա-320 ինքնաթիռներ

PanARMENIAN.Net - Մայիսի լույս 5-ի գիշերը բելգիական «Սաբենա-Տեխնիկ» ընկերության ավիաբազայում տեղի է ունեցել հրդեհ, որի հետեւանքով այրվել է չորս ինքնաթիռ: Երկու օդանավերը պատկանում էին հայկական կողմին, որից մեկը Ա-320 ինքնաթիռը պատկանում էր «Արմավիա» ընկերությանը, որի ինքնաթիռը մայիսի լույս 3-ի գիշերը կործանվեց Սեւ ծովում: Երկրորդ Ա-320 ինքնաթիռը պատկանում էր հայտնի գործարար Վերսանդ Հակոբյանին: Բելգիայում հայկական ինքնաթիռները տեխսպասարկում էին անցնում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---