Մոսկվայում կրկին Հայաստանի քաղաքացի է սպանվել

PanARMENIAN.Net - Մարած լուսատուներով ավտոմեքենայի հետապնդումը Մոսկվայում ավարտվել է մեկ մարդու մահով, երկրորդ դիակը հայտնաբերբել է այն մեքենայում, որը փախչում էր միլիցիայից: Մոսկվայի Տիմիրյազեւի միջշրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի քաղաքացու սպանության փաստով, որի մարմինը հայտնաբերվել է լույս հինգշաբթվա գիշերը Դմիտրովի մայրուղում: Քննության տվյալներով, մոտավորապես 02:00-ին մայրաքաղաքի հյուսիսում ճանապարհա-պարեկային ծառայության աշխատակիցները փորձել են կանգնեցնել մերձմոսկովյան համարներով «Օպել» ավտոմքենան, որն ընթանում էր անջատած լուսատուներով: Միլիցիայի հրամաններին վարորդը չենթարկվեց եւ փախուստի դիմեց: Արդյունքում «Օպելը» Դմիտրովի մայրուղու թիվ 58 տան մոտ բախվել է արտասահմանյան մակնիշի մեքենայի, որի վարորդը ստացված վնասվածքների հետեւանքով տեղում մահացել է: Հետապնդվող մեքենան շուտով բախվել է կոլեկտորին եւ նույնպես կանգնել է: Վարորդը դուրս է վազել մեքենայից, նրան հաջողվել է փախուստի դիմել: Ավտոմեքենայի զննման արդյունքում հայտնաբերվել է դանակով հասցրած վերքերով տղամարդու մարմին: Սպանվածը Հայաստանի քաղաքացի Աշոտ Իսախանյանն է, 1977 թվականի ծնված, որին եւ պատկանում էր «Օպելը», գրանցված Մոսկվայի շրջանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Տիմիրյազեւի միջշրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի (սպանություն) 1 մասով եւ 264 հոդվածի (ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որը մարդու մահվան պատճառ է դարձել):
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---